Հարգելի Նուարդ, դու մաստակդ ծամի, ոչ թե ականջ

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մեդիա դաշտից տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ՝ Նուարդ Վարդանյանը, պատրաստակամություն է հայտնել հատ-հատ ականջ ծամել:

Աննպատակ և անկապ խոսելը շեֆիդ նման դարձնել դոգմա և ինչ-որ թեմաների շուրջ խոսել կարծում եմ անառարկելի է, բայց դու կարո՞ղ է իմանաս, թե ո՞վ է ծամել Վան Գոգի ականջը:

Իսկ իրականում, հարգելի Նուարդ, եթե սլաքները տանում ես դեպի Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, ավելի լավ է քաղաքապետարանում կատարես ավագանուդ պարտականությունները և նա՛խ չխեղաթյուրես պատմությունը, որովհետև նման գործելաոճ եղել է շեֆիդ քաղաքական հոր՝ ԼՏՊ-ի պրակտիկայում և հետո՝ ավելի լավ է դա թողնես ուժային կառույցներին:

Վերջ ի վերջո ավագանի ես, դրա համար պետք չէ ամպագորգոռ մտքեր արտահայտել, երբ չունես փաստեր: Ո՞ւմ ես մեղադրում, Քոչարյանի՞ն: Երևի Ռ. Քոչարյանն է չէ՞ Մանվել Գրիգորյանին պահում մեկուսացված:

Հայկ Հարությունյանի ցուցմունքները դեռ կհրապարակվեն և շատ սլաքներ կպարզվեն, թե որ ուղղությամբ է պետք տանել: Իշխանության դուք եք և միայն դուք կարող եք կատարել հանցանք և կոծկել դա: Դա եկած է դեռ շեֆիդ քաղաքական հոր ժամանակահատվածից:

Մարության Հայկը ո՞նց ա, դեռ չի վատացե՞լ, որպեսզի գնա շների բուժման կենտրոնում պառկի: Աղբը մաքրու՞մ եք, վերելակները վերանորոգու՞մ եք, ձեր խոստումներից ի՞նչ կա:

Արի դու մաստակդ ծամի, ոչ թե ականջ:

Տիգրան Վարդանյան

Share: