Մանրամասներ Արթուր Աբրահամի մեքենայի մասնակցությամբ վթարի մասին

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հյուսիսային պողոտայում ավտովթար էր տեղի ունեցել: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել էր բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի ավտոմեքենային: Վերջինը, առաջ ընթանալով, բախվել էր մեկ այլ մեքենայի:

Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը Tert.am Life-ին հայտնեց, որ վթարի պահին Արթուր Աբրահամը մեքենայում չի եղել, մեքենան կայանված է եղել:

«Դեպքը տեղի է ունեցել լուսաբացին՝ մոտավորապես 6.30-ի հատվածում, երբ Արթուր Աբրահամը տանը քնած է եղել: Հարբած վարորդը հարվածել է Արթուր Աբրահամի՝ կայանված ավտոմեքենային: Բնականաբար, Արթուր Աբրահամը չի տուժել: Նրա մեքենան ևս առանձնապես չի տուժել»,- ասաց նա:


Share: