
Google ընկերության որոնողական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 28-ամյակի կապակցությամբ ՀՀ եռագույնի պատկերով «դուդլ» է ներկայացրել:
Հայտնի է, որ որոնողական համակարգը յուրահատուկ «դուդլ»-ների միջոցով պարբերաբար անդրադառնում է պետական, միջազգային տոներին, հայտնի մարդկանց հետ կապված նշանակալի իրադարձություններին:
«Դուդլ»-ը հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։