Խոսքս հղում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար վիրավորում են զոհված զինվորների մայրերին

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Խոսքս հղում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար վիրավորում են զոհված զինվորների մայրերին։

Երևի մի քիչ շուտ ձեր ուղեղներից ջնջվեց 2016-ը։

Երևի շուտ մոռացաք, թե ում շնորհիվ եք գլուխներդ հանգիստ դնում բարձին։

Մինիմում անբարոյական քայլ ա մեր հերոսների մայրերի հասցեին մի անպարկեշտ խոսք ասելը։

Ուղեղն անջատելուց ու ստեղնաշարին տալուց առաջ հաշվետու եղեք ձեր խոսքերի համար։

Ձեր դժբախտությունը ձեր կուրության մեջ ա, կուրորեն ինչ-որ մեկին երկրպագելու, իր ամեն քայլն արդարացնելու ու ճիշտը խոսողին, արդարություն պահանջողին հոշոտելու մեջ ա։

Մեր երկրի դժբախտությունը ձեր քաղաքացիական գիտակցության, անալիզ անելու հատկության բացակայության և, ի վերջո, ձեր՝ անասուն լինելու մեջ ա…

Տիգրան Մալխասյան

Share: