Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին:

Այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը՝ հղում անելով իր  ունեցած տեղեկություններին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ: Սակայն ավելի ուշ հայտի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրենը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել:

«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:


Share: