Շրվենանց գյուղը դատարկվում է, երիտասարդներ և երեխաներ այլևս չկան (լուսանկարներ)

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Շրվենանցի լքված դպրոցն է (գտնվում է Կապանի հարեւանությամբ): Այն կառուցվել է 1901թ.-ին, աշխատել է մինչեւ 2011թ.-ը: Լավագույն տարիներին դպրոցում սովորել է մինչեւ 600 աշակերտ՝ մոտակա տասը գյուղերից, դասարանների քանակը հասել է մինչեւ Զ: Վերջին տարիներին գյուղերը դատարկվել են, դպրոցն էլ փակվել է: Բացառիկ գեղեցիկ կառույց է:
Դպրոցն ունեցել է հանրակացարան հեռվից եկած աշակերտների եւ նրանց ծնողների համար, գործել է բուժկետ, եղել է նաեւ բացօթյա լողավազան աշակերտների համար: Գյուղի բնակիչները պնդում են, որ ջրի հարցի լուծման պարագայում այն միանշանակ կվերաբացվի, նույնիսկ կարող է ծառայել որպես հոյակապ հանգստի գոտի: Այժմ գյուղն արագորեն դատարկվում է, երիտասարդներ և երեխաներ այլևս չկան:
Robert Ghukasyan Պարոն Ղուկասյան, խնդրում եմ փորձեք օգնել այդ մարդկանց:

Մարիամ Մարգարյան

Share: