Արսեն Թորոսյանը երեխաների բուժման վերաբերյալ հերթական լավ լուրն է հայտնել

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է.  

Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:

Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր): Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Share: