Չհրապարակված կադրեր՝ Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» նոր կատակերգությունից

Սեպտեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» նոր կատակերգությունը: Կինոսերները Գոռին ճանաչում են «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Քայլ ձիով», «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմերով, իսկ նրա նոր ֆիլմում նկարահանվել են Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը և այլք:

Ֆիլմի պրեմիերան արդեն եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 4-ին: Սյուժեի հիմքում պատմություն է հինգ անհաջողակների մասին, ովքեր որոշում են մեծահարուստ մարդու բնակարանից գողանալ Սուլեյման սուլթանի՝ ադամանդե քարերով ջազվեն, որ հետո տանեն ոստիկանություն և ասեն, որ գտել են, որպեսզի պարգև ստանան:

Share: