3-ամյա երեխան ընկել է 11-րդ հարկի պատուհանից և ողջ է մնացել

Մոսկվայում երեքամյա երեխան պատահաբար սայթաքել և ընկել է բնակելի շենքի 11-րդ հարկի պատուհանից:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյի փողոցում: Երեխաները խաղալիս են եղել սենյակում առանց վերահսկողության, երբ նրանցից մեկն սկսել է խաղալիքները փողոց նետել: Արդյունքում` երեխան ինքն է դուրս ընկել պատուհանից:

Նշվում է, որ փոքրիկը ողջ է մնացել, նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով: Երեխայի վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Share: