
Երբևիցե եղե՞լ եք էրտիկայի թանգարանում: Եթե այո, ուրեմն փորձեք համեմատել, իսկ եթե ոչ, ապա առաջարկում ենք հետաքրքիր էքսկուրսիա անցկացնել Բարսելոնայի էրոտիկայի թանգարանում:
Թանգարանը գտնվում է Լա Ռամբլա փողոցի վրա: Մուտքն արժե 9 եվրո: Այստեղ ներկայացված են ցուցանմուշներ, որոնք արտացոլում են տարբեր ժամանակաշրջանների և ազգերի էրոտիկ/ինտիմ դրսևորումները, որոնցից են` ճապոնական գրաֆիկան, 19-ից 20-րդ դարերի աֆրիկյան արվեստը, ժամանակակից արվեստը, 18-րդ դարի եվրոպական նկարազարդումները, 20-րդ դարասկզբի նկարները: Թանգարանում շուրջ 800 և ավելի գործեր կան, որոնցից ամենաշատը աչքի է ընկնում տղամարդու մոտ մեկուկես մետրանոց սեռական օրգանը:
Թանգարան կարելի է այցելել շաբաթվա բոլոր օրերին` արավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 8-ը:











