Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Հիշեցնենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որի ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը:

Share: