ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ կառավարությունը: Դրանով նախատեսվում է վարորդական իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Երթեւեկության ոլորտի 100 զանցակազմերից տուգանային միավորներ են նախատեսված 20-ի համար։


Share: