Շուշիում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու նրանց անունները կրող հարազատների մկրտության արարողությունը

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հանձն է առել զբաղվել , Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում Ապրիլյան պատերազմում  անմահացած հերոսների երեխաների, քույրերի, եղբայրների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ապրիլը մեզ ծանոթացրեց ու ընկերացրեց, սեպտեմբերն էլ հարազատ է դարձնելու:

Հանձն եմ առել զբաղվելու Սուրբ Մկրտության այս կարևոր արարողության կազմակերպման հարցերով:
Սեպտեմբերի 15-ին, Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում, ժ.13:00-ին, ապրիլյան քառօրյայի մասնակիցների քավորությամբ տեղի կունենա մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվելու են ապրիլում անմահացած հերոսների երեխաները, քույրերը, եղբայրներն ու հերոսների անունները կրող հարազատները: Թող Աստծո ձեռքը անպակաս լինի հայ զինվորների, սպաների և իրենց հարազատների գլխից: Առաջ Աստված: Ամեն ինչ լավ է լինելու, ձեր ցավը տանեմ:
Շնորհակալ եմ ընկերներիս, դարձյալ կողքիս լինելու համար»,-գրել է նա:

Կից նա ներկայացրել է այս տեսանյութը:


Share: