Հայտնաբերվել է 15-ամյա երեխայի դին

15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքների արդյունոքում հայտնբերվել է նրա դին: Ըստ shamshyan.com-ի հաղորդած տեղեկությունների՝  երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանության պետ Սամվել Գալստյանի գլխավորութամբ: Մասնակցում էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն ու Կուտական գյուղի մեծ թվով գյուղացիներ՝ գյուղապետի գլխավորությամբ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Share: