
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել:
«Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը, որը Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:2 հաշվով: