6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան սկսել է ինքնուրույն շնչել․ ԲԿ խոսնակ

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից երեկ ընկած 2.5 տարեկան տղայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է նա։

Share: