
Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որտե՞ղ է արդարությունը։
Երբ աշխատանքից հեռացնում են ստեղծող ու կառուցող ղեկավարի, ով աշխատում էր միայն կենտրոնի զարգացման ու բարգավաճման նպատակով
Հեռացնում են … առանց որևէ պատճառի:
Հեղափոխությունից հետո մեր կենտրոնում բավականին ինտենսիվ ստուգումներ էին: Ինչ էին կորցրել ու ինչ էին փնտրում։ Արդյունքը – 0 թերացումներ, 0 չարաշահումներ, 0 խախտումներ:
Ու դրանից հետո հեռացնում են մի մարդու, ով գիշերն ու ցերեկը մեկ արած, սեփական եռանդի ու սեփական առողջության, սեփական միջոցների շնորհիվ միայն օրեցօր զարգացնում ու կատարելագործում էր կենտրոնը:
Էսօր նախարարության մի շարք աշխատակիցներ չկարողացան որևէ, թեկուզ կիսատ բացատրություն տալ հեռացման համար:
Հիմա տվեք բացատրություն – եթե ունեք:
ասեք՝ սև ա կամ սպիտակ,
մի՞թե արդեն մարդու աշխատանքը ու կատարածը չի գնահատվում,
մի՞թե սա է սիրո ու համերաշխության հեղափոխությունը