«Ռոման» պատրաստվում է դիմավորել Հենրիխ Մխիթարյանին

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ երեկ կայացած արագ բանակցություններից հետո «Արսենալն» ու «Ռոման» ավարտին են հասցրել գործարքը: 

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն արդեն Հռոմի ճանապարհին է: Մոտ մեկ ժամից նա կժամանի Իտալիայի մայրաքաղա՝ «Ռոմայի» համար բուժզննում անցնելու:

Մխիթարյանը հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ՝ հետագա գնման հնարավորությամբ:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Share: