Դպրոցական ադապտացիա, դասեր և մանկական հոբբիներ. հոգեբանի խորհուրդները ծնողներին

Սեպտեմբերի 1-ը եկել է, հետևաբար, սկսել է ստրեսային շրջանը երեխաների և մայրերի համար, ովքեր առաջին անգամ իրենց երեխաներին տանելու են դպրոց։ Հոգեբան Մարիա Գումենյուկը պատասխանում է երեխաների դաստիարակության, նրանց՝ նոր միջավայրին և պայմաններին  հարմարվելու, երեխաների հոբբիների ընտրության  մասին հարցերին։ – Ինչպե՞ս օգնել երեխային ավելի արագ մտնել ուսումնական պրոցեսի մեջ, իսկ  առաջին դասարանցիներին՝ հարմարվել դպրոցին։ – Սովորաբար երեխաները հաճույքով են գնում առաջին դասարան, քանի որ կա նորի և գեղեցիկի հետ կապված մոտիվացիան. նոր պայուսակ, գեղեցիկ տետրեր։ Սակայն ողջ հեքիաթը ավարտվում է  մեկ-երկու շաբաթ հետո, երբ պարզվում է, որ այդ ամենը շարունակվելու է երկար, որ պետք է դասերը պատրաստել և այլն։Ծնողները պետք է հասկանան, որ երեխայի ադապտացիան  տևում է մոտ մեկ ամիս, այդ պատճառով այդ ընթացքում առաջին դասարանցի երեխան կարող է  լինել բռնկուն, էմոցիոնալ,  գրգռված։ Եթե դա տևում է մեկ ամսից ավել, ուրեմն կարելի է խոսալ դեզադապտացիայի մասին։  Պետք է նաև ճիշտ կազմակերպել ուսումնական պրոցեսը տանը, սովորեցնել երեխային ինքնուրույն անել իր դասերը, դասավորել պայուսակը։ Ծնողները կարող են նրանց օգնել այդ հարցում, ուղղորդել, բայց իրենք չպետք է անեն դա երեխայի փոխարեն։Տնային աշխատանքներում սկզբում կարելի է օգնել, իսկ հետո թողնել, որ երեխան ինքնուրույն անի։ Կարևոր է հիշել, որ ծնողի խնդիրն է օգնել երեխային ինքնուրույն գտնել խնդիրների լուծումը, այլ ոչ թե դրանք գտնել նրա փոխարեն։ Խնդիրը ինքնուրույն լուծելը երեխայի կողմից ընկալվում է  որպես սխրանք։ Մի զրկեք երեխային նման հաղթանակներից։ – Ինչպե՞ս պահպանել երեխայի հետաքրքրությունը դեպի դասերը, եթե այն նրա մոտ բացակայում է։  – Լավագույն միջոցը՝ ոգևորվել այն խնդիրներով, որոնք լուծում են երեխաները, դասերի և դպրոցի մասին նրանց պատմություններով, հետաքրքրվել նրանց դպրոցական կյանքով։ Պետք է ակտիվացնել նրանց ճանաչողական ոլորտը, ցույց տալ երեխային, թե որքան կարևոր են գիտելիքները։ Եթե ծնողները  տեսնում են, որ երեխան ջանում է, բայց նրա մոտ վատ է ստացվում, պետք է խրախուսել նրան, ասելով, որ այսօր ավելի լավ կստացվի, քան երեկ, եթե ձգտես, ավելի լավ կստացվի և այլն։ – Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել դպրոցական ծանրաբեռնվածությունը։ – Պետք է դասերի ամեն 30 րոպեն համատեղել ֆիզիկական վարժությունների կամ խաղերի հետ, երեխային ազատ ժամանակ տրամադրել խաղերի համար։ Պետք չէ ճնշել նրան դասերով, որպեսզի նրա մոտ բացասական վերաբերմունք չառաջանա դեպի դասերը և դպրոցը։ – Ինչպես օգնել երեխային ընտրել ճիշտ հոբբիները։ – 6-7 տարեկան երեխայի ծնողները արդեն գիտեն, թե ինչի է ընդունակ իրենց երեխան, ինչն է նրան հետաքրքրում։ Կամ նա սիրում է նկարել, կամ սիրում է ավելի ակտիվ խաղեր։ Այսօր շատ են հիպերակտիվ երեխաները, ովքեր միշտ ուզում են շարժման մեջ լինել, նրանց համար լավ է սպորտը։ Պետք է նաև երեխայի կարծիքը հարցնել, թե ի՞նչն է  նրան դուր գալիս, ի՞նչի նա կուզենար գնալ։Կարելի է  երեխային հնարավորություն տալ ընտրել մի քանի զբաղմունք, որպեսզի նա հետագայում ընտրի դրանցից մեկը, օրինակ, ֆուտբոլ և լող, նկարչություն և երաժշտություն։ Բացի այդ կարևոր է նաև երեխային համոզել չթողնել իր զբաղմունքը, քանի որ երեխան շարժվում է  իմպուլսիվ ցանկություններով. այսօր ուզում եմ, վաղը չեմ ուզում։ Եթե ծնողները շարժվեն երեխայի այդ ցանկությամբ, երեխան երբեք ոչինչը ավարտին չի հասցնի։ Այդ պատճառով պետք է նաև երեխային կարողանալ համոզել, որ նա չթողնի իր զբաղմունքը։ Բացառություն են այն դեպքերը, երբ երեխան, օրինակ, հիվանդ է։

Share: