Ինչպե՞ս ընտրել դպրոցական պայուսակ. խորհուրդներ

Երեխաների համար նախատեսված ցանկացած ապրանք գնելիս պետք է ուսումնասիրել ապրանքի մասին ներակայացվող տեղեկատվությունը, մակնշումը և, անհրաժեշտության դեպքում, վաճառողից պահանջել վաճառվող ապրանքի որակը և անվտանգությունը հաստատող փաստաթուղթ։

Ցանկալի է, որպեսզի դպրոցական պայուսակներն իրենց վրա ունենան լուսանդրադարձնող տարրեր և լինեն վառ գույների։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է, որ դպրոցական երեխայի համար ինչպիսի պայուսակ պետք է ընտրել:

Դպրոցական պայուսակը պետք է ընտրել այնպես, որպեսզի պայուսակի վերին եզրը չսեղմվի դպրացականի ծոծրակային հատվածին, իսկ ներքևի եզրը՝ չսեղմի գոտկատեղը։ Սա կօգնի նաև հավասարաչափ բաշխել ծանրությունը։

Խորհուրդ է տրվում օգտագործել կոշտ մեջքով ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Պետք է ուշադրություն դարձնել նաև պայուսակի քաշին։ Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը:

Դպրոցական պայուսակի ուսագոտիները ևս կարևոր են, լավագույն տարբերակը 5 սմ լայնքով փափուկ, առաձգական կտորից ուսագոտիներն են, որոնց երկարությունը հնարավոր է կառավարել։

Share: