Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ 

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

Share: