Ինչպե՞ս են իրենց պահում «նախկինները»՝ ըստ հորոսկոպի նշանի

Եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշաններ, երբ հայտնվում են «նախկին»-ի դերում:

ԽՈՅ

Բաժանումը Խոյի ներսում ամեն ինչ իրար է խառնում, սակայն նրանք դա թույլ չեն տալիս: Դադար են վերցնում` ամեն ինչ ծանրութեթև անելու համար, սակայն ցավը չի թողնում սթափ նայել իրերին: Այնուամենայնիվ, նա սկսում է փնտրել նոր հարաբերություններ:

ՑՈՒԼ

Բաժանումը Ցուլի համար իսկական ողբերգություն է: Նա իրեն ամբողջովին նվիրում է հարաբերություններին և բաժանման ժամանակ մտածում է ոչ միայն զգացմունքների, այլև նյութական վնասի մասին: Նա չի սիրում կտրուկ փոփոխություններ: Նրան երկար ժամանակ է պրտք վերականգնվելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Երկվորյակները տանջվում են` չլռելով ոչ մի վայրկյան: Նրանք պատրաստ են օրեր շարունակ բոլորին մանրամասն պատմեն, թե ինչու են բաժանվել: 

Սակայն սա չի նշանակում, թե նրանք ծանր են տանում բաժանումը: Նրանք վստահ են, որ մյուս զուգընկերն ավելի լավը կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ

Հորոսկոպի այս նշանը սիրում է դրամա: Կնստի թաց աչքերով, կլսի տխուր երաժշտություն, գիրք կկարդա, կգրի և այդպես շարունակ:

ԱՌՅՈՒԾ

Առյուծները բաժանւմն ընդունում են որպես դավաճանություն, որ դիպչում է ոչ միայն նրանց սրտին, այլև հպարտությանը: Նա իր ապրումները տարածում է բոլորի վրա, քանի որ բոլորը պետք է աջակցեն թագավորին: 

ԿՈՒՅՍ

Բոլորը հիանում են այս ուժեղ անհատականությամբ: Նրանք ամեն անհաջողություն ընդունում են որպես իրենց կյանքն ավելի լավը դարձնելու հնարավորություն: Բաժանվելու պահից ի վեր կսկսեն զբաղվել նոր, հետաքրքիր գործերով:

ԿՇԵՌՔ

Նրանք կոմպենսացնում են ցավը ինչ-որ հաճելի բանով: Դա կարող է լինել մի տուփ կոնֆետ կամ հաճելի ճանապարհորդություն: Մարդիկ կարծում են, թե նա չի տանջվում, որովհետև միշտ կենսուրախ է մնում, սակայն նրանք չեն կարող իմանալ, որ այս ժպիտի հետևում թաքնված է  անասելի ցավ:

ԿԱՐԻՃ

Կարիճը իրականում հույզերի տեղատարափ է ունենում, սակայն ցույց չի տալիս: Բաժանումից հետո սկսում է վրեժ լուծել, փորձում ինչ-որ բան ապացուցել իր նախկին զուգընկերոջը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորը պետք է միանգամից տխրի մի քանի բանի համար: Նա հավաքում է վերջին շրջանում պատահած ամեն վատ բան և բոլորի համար տանջվում միանգամից: Հպարտությունը չի ներում երկար թախծել հարաբերությունների ավարտի համար, սակայ  նա գիտի, որ այդ մարդուն երբեք չի մոռանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այս նշանի ներկայացուցիչները կարող են լուրջ և զուսպ լինել ամենուր, սակայն ոչ սիրո մեջ: Բաժանումից հետո փորձում են ցավը խլեցնել աշխատանքով և մոռանալ ամեն ինչի մասին:

ՋՐՀՈՍ

Ջրհոսը շատ է տանջվում: Որոշ ժամանակ ապրում է հույսով, որ զուգընկերը կվերադառնա. պետք է միայն ավելի հաճախ զանգել և հիշեցնել իր մասին: Երբ վերջապես հասկանում է, որ հարաբերություններն ավարտվել են ընդմիշտ, նրա մոտ նոր սթրեսս է սկսվում:

ՁԿՆԵՐ

Այս մարդիկ ամեն մանրուք են ողբերգություն սարքում, էլ չենք խոսում բաժանման մասին: Նրանք տառապում են հաճույքով, դա նրանց դուր է գալիս: 

Share: