Որոշ մարզիկներ ցանկանում են, որ մարզիչը աշխատի իրենց թելադրանքով. Ջուլֆալակյանը՝ հրաժարականի պատճառերի մասին

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին:

Ջուլֆալակյանը հայտնեց, որ խնդիրներ չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ Օլիմպիական կոմիտեի, ոչ ֆեդերացիայի հետ կապված, տեղեկացրեց՝ երեք կառույցների ղեկավարներն էլ կողմ չեն եղել իր որոշմանը, սակայն ինքը համոզված է՝ իր որոշումը ճիշտ է:

Ներկայացնելով հրաժարականի պատճառները՝ Ջուլֆալակյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում տարաձայնություններ կան հավաքականում, որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների մասնակցության վայրը, մասնակիցների կազմը ևս ընտրվի իրենց ցանկությամբ: \

Share: