Երևանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի՝ հրազենի վնասվածքով դին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգույշ մահ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Share: