Խոշոր հրդեհ՝ Մալաթիայում գտնվող «Վեգա» խանութ-սրահի պահեստային մասում (տեսանյութ)

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։ Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգա»-ի աշխատակիցներ։

Տեղում է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։

ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Մինչ այդ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Share: