
Վաղվանից սկսած՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ կայքից:
Ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում այսօր և առաջիկա մի քանի օրերին առանց տեղումների եղանակը կպահպանվի:
Այսօր մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 35-37, գիշերը՝ 21-24 աստիճան տաքություն:
Եթե ուզում եք զովանալ՝ գնացեք Լոռի, Տավուշ կամ Սյունիք:
Այս մարզերում ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 27-32, գիշերը՝ 7-17 աստիճանի սահմաններում:
Արմավիրում, Արագածոտնում և Արրատում ցերեկը ջերմաստիճանը կմոտենա 40 աստիճանին: