Սուրենյանը զգուշացնում է` կրակի հետ չխաղալ

Վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու»,– հայտնում է Սուրենյանը` միաժամանակ կոչ անելով պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

«Ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»,– զգուշացնում է օդերևութաբանական կենտրոնի ղեկավարը։

Նշենք, որ ըստ կանխատեսումների, մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է Վայոց Ձորի, Արարատի մարզերում, որտեղ այն կհասնի 38-39 աստիճանի։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում` ցերեկային ժամերին հասնելով առավելագույնը 33 աստիճանի։

Share: