Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Աբովյան փողոց, հին երևանյան մի բակ ու փոքրիկ մի տուն: Ահա այս տանն է անցել Ադամ Սահակյանի մանկությունն ու պատանեկությունը՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ: 

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան:

1996 թվականի օգոստոսի 19-ին Սահակյանների գերդաստանում տոն էր: Խաչատուր Սահակյանի ընտանիքում երկրորդ արու զավակն էր ծնվել, որին Ադամ անունով կնքեցին:

Բակում ամեն ինչ հիշեցնում է Ադամին, նույնիսկ կիսախարխուլ բազրիքները, նրանց տան 120 տարվա դուռը: Ադամը շատ էր սիրում իրենց բակը, այն միջավայրը, որտեղ ապրում էր, այն ամենը, ինչը շրջապատում էր նրան, հատկապես սիրում էր, երբ մի քանի քայլ անելուց հետո անմիջապես հայտնվում էր քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում: 

Ավելին՝ Panorama.am-ի տեսանյութում

Share: