Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք.ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը…
Թուրք-ազերիներն Արայիկի իրենձ ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն “ապացուցելու” նապատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել ՝ “Կտտանքների ենթարկված հայ զինվորը սպիտակ դրոշը ձեռքին հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին” խորագրով…
Մենք շատ լավ գիտենք,թե ինչպես են ազերիները միամտաբար կամ իրենց կողմից հայ զինվորներին առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը…Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն…Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը…
Հ.Գ.Չեմ ուզում հավատալ,որ ընդամենը բարձր տրամադրությամբ օրեր առաջ արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամում…

Գագիկ Համբարյան

Share: