Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսեին. Grand Chess Tour

Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Հայ գրոսմայստերը աշխարհի չեմպիոնին հաղթել է 5-րդ տուրում: Արոնյանը հանդես է եկել սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում:

Վեցերորդ տուրում մեր շախմատիստը հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսին, որի հետ մրցել է կրկին սևերով:

Շախմատիստները 70-րդ քայլում հաշտություն են կնքել: 

Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը ոչ-ոքի էր խաղացել Դին Լիրենի հետ:

Այս պահին Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Վաշիե-Լագրավը, որն ունի 9 միավոր, իսկ եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան 8 միավորվ:

Share: