Միքայել Մինասյանի վրա շատ շտապ կարգով պիտի քրեական գործ հարուցվի

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հետաքրքիր ա… Միքայել Մինասյանի ստատուս-հոդվածը երեք ակնհայտ խմբերի բաժանեց ֆեյսբուքը: Նրանք, ովքեր անհաղորդ մնացին, նրանք, ովքեր գովեցին ու նրանք, ովքեր կգովեին, եթե Տեր-Պետրոսյանին հերոսացման փորձ չլիներ մեջը: Երրորդ խմբի մեջ էի նաև ես: Բայց ոչ ոք այդ դրվագին քաղաքական առումով չանդրադարձավ, մինչդեռ փաստացի սա` «կոնսենսուս մինուս 1»-ի թղթին տված տարբերակն էր:

Ժանրի կանոններով Միքայել Մինասյանի վրա շատ շտապ կարգով պիտի քրեական գործ հարուցվի ու հետախուզում հայտարարվի` զուտ, որ Հայաստան գալու տարբերակ չունենա: Ու սա կարելի ա արդեն համարել փաստ: Փաստ է նաև այն, որ էդ քայլը կբերի միայն կոնսոլիդացիոն պրոցեսների արագացմանն ու ամրապնդմանը: Բայց դե պարզ լոգիկան մեր հանճարին երբեք չի խանգարել սեփական գլխին շինել…

Ընդ որում հաշվի առնելով էդ մարդու նեթվորք կապիտալը ու արտաքին քաղաքական հմտությունները, ընդդիմադիր դաշտը ըստ ամենայնի կհամալրվի հենց առաջնորդով ոչ թե կոնսենսուսի մաս կազմող անձով:

Կարծում եմ, որ պարոն Մինասյանին կարելի ա առաջարկել Ադեկվադության մանիֆեստը կարդալ… կարդալուց հետո էլ քննարկել… քննարկելուց հետո էլ… տենանք ինչ ա ստացվում մեր մոտ:

Արթուր Դանիելյան

Share: