Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը հերքել է 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մասին տեղեկությունները։

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ», – Armlur.am-ին ասել է նա:

Նշենք, որ «BBC»-ն այսօր հրապարակած իր հոդվածում նշել էր, որ արցախյան ուժայիններն են 2008թ.-ի մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

Նյութի ամբբյուրը՝ Armlur.am

Share: