Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել՝ 130.000 դոլարով

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հայաստանում Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո տնտեսությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ, ինչպես ժողովրդի վարչապետն է հայտարարել՝ անշարժ գույքի շուկայում լրջագույն աշխուժացում կա: Քանի որ տնտեսական հեղափոխությունն ամենաակտիվ փուլում է, և լավ իմաստով վտանգ կա, որ անշարժ գույքի գները կարող են թռիչքաձև աճ արձանագրել, մենք՝ Ձեր հեղափոխական վաստակը չմոռացող և չուրացող մի խումբ հայաստանցիներս, մտահոգված ենք Ձեր ֆինանսներով: Քանի որ Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ հավատալ, որ Դուք խոստումը դրժող մարդ եք, մենք Ձեր համար շատ հարմար բնակարան ենք գտել՝ 130.000 ԱՄՆ դոլար արժեքով: Ձեր համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո կսկսենք բանակցությունները, և հաշվի առնելով Նոր Հայաստան կերտած հեղափոխականի Ձեր կարգավիճակը՝ ամենայն հավանականությամբ 5.000-10.000 դոլարի սահմաններում զեղչ կստանանք: Կարծում ենք, շահավետ տարբերակ է, և Դուք չպետք է հապաղեք, քանզի գները շատ արագ բարձրանում են: Ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը հիմա իրականացնելու դեպքում Դուք որոշակի գումար կխնայեք և այն կարող եք ուղղել Թեղուտի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ի դեպ, բնակարանը Երևանի շատ հարմար վայրում է՝ Արաբկիր համայնքում, բնականաբար՝ Մասիսի տեսարանով:

Կից հղում

Միհրան Հակոբյան

Share: