ԱԱԾ–ն շարունակում է զբաղվել ֆեյքերով

Եթե լինեն հանցակազմ պարունակող հայտարարություններ, գրառումներ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2–ին, Սևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ֆեյքերի դեմ պայքարի վերաբերյալ հարցին։

«Ֆեյքի տակ գործող անձի արարքներում կար հստակ հանցակազմ։ ԱԱԾ–ն շարունակում է իր աշխատանքները, և եթե լինեն հայտարարություններ, գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց և կզբաղվենք նրանցով»: 

Share: