Աշխարհի ոչ մի առաջատար բանակ չունի սեփական սննդի ապահովման գործընթաց. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանի գրառմանն ի պատասխան

Հարգելի՛ պարոն Վ.Իշխանյան, թույլ տվեք ոչ միայն չհամաձայնվել Ձեր կարծիքի հետ, այլ նաև Ձեզ ներկայացնել իրերի իսկական դրությունը: Ալաբինոյում մրցույթին մասնակցող խոհարարները վերջին անգամ չեն մասնակցում, զինվորական խոհարարները պետք է միշտ լինեն և կլինեն: Սակայն, որպեսզի հասկանանք, որ մեկը մյուսից տարբերվող երևույթների մասին ենք խոսում, բերեք սկզբից հասկանանք զինվորական նյութատեխնիկական ապահովման գործընթացները: Աշխարհի ոչ մի առաջատար բանակ` ներառյալ ԱՄՆ, ՌԴ, ՆԱՏՕ անդամ պետություններ, Իսրայել և այլն, չունի սեփական սննդի ապահովման գործընթաց: Բոլոր երկրները դա իրականացնում են մասնավոր ընկերությունների կողմից՝ անգամ պատերազմական գոտիներում: Հին, սեփական բանակային մատակարարման համակարգը մնում է այն երկրներում, որոնց Դուք էլ հաճախ օրինակ եք բերում որպես բացասական երկրներ շատ հարցերում: 
Մարտի դաշտում զինվորական խոհարարներն՝ անկախ ամեն ինչից, պետք է լինեն և, համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ, ապահովեն տաք սննդի պատրաստումը: Ես գիտեմ, որ բարեփոխումները դժվար են ընդունվում, բայց հավատացեք զարգացումն անողոք է ու անդառնալի: 
Երեկվա, մսի տեղափոխման չարաբաստիկ դեպքը, հենց այն ապացույցներից է, որ գործող, հին համակարգը ապրել է իր դարը:
Հ.Գ. Մեր հարգելի լրատվամիջոցներն էլ շատ են սիրում բանակային թեմաներով նյութեր վերցնել հենց “ռազմական մասնագետներից”: 
Taron H-yanBakur Melkonyan թեմային քիչ թե շատ ծանոթ մասնագետներ, կխնդրեմ, որ ձեր կարծիքն արտահայտեք:

Արծրուն Հովհաննիսյան

Share: