
@seasidestartupsummit Իմ կողմից գոնե 24 պատճառ, թե ինչու՛է պետք անպայման այցելել #sevanstartups
1. Իրական մարդիկ, իրական հույզեր և իսկական ծանոթություններ))
2. Լուրջ ու լայն պլատֆորմ` նոր, գործնական առաջարկների համար
3. Ինովացիոն մտքերի, փորձի փոխանակման ու հաստատ շատ օգտակար բաներ սովորելու հնարավորություն:
4. Ձեր ստարթափը ներկայացնելու և պոտենցյալ գնորդներ կամ ներդրողներ գտնելու լուրջ հնարավորություն)
5. Կոմունիկացիոն հմտություններ:
6. Թռնել Սևան @armenian_helicopters -ով ու վերևից տեսնել Հայաստանի անհավանական գեղեցկությունը!!
7. Վայելում եք Սևանն իր շքեղությամբ, տեսնում եք ամենագեղեցիկ մայրամուտներն ու խարույկի մոտ ԱՊՐՈՒՄ ԽԵՆԹ ՊԱՀԵՐ)
8. Նստել մեծ ու հետաքրքիր ֆուդ- կորտերում` ուտելով համեղ բաներ ու ծավալելով հաճելի զրույցներ)
9. Ինքնուրույն պատրաստել խորոված կամ ձուկ, համտեսել նոր թխված տաք լավաշն ու հասկանալ, որ առանց նույնիսկ մի կաթիլ ալկոհոլի ունեք գժական տրամադրություն:
10. Գնալ կիսահոգնած ու աշխարհից նեղված, վերադառնալ ԱՌՈՂՋ ՈՒ ԿՅԱՆՔՈՎ, ապրելու և աշխատելու ցանկությամբ լի:
11. Դառնալ նորարարական ամենածավալուն ու արդեն Հայաստանն աշխարհում ներկայացնող բրենդի` Սևան Ստարտափ Սամմիթի մասնիկն ու ամբողջացնել այն ձեզնով ))
12. Զբաղվել նետաձգությամբ )
13. Օգտվել զիպ լայն- ից @yellextremepark 14.Նստել Նավն ու ընկերներով զգալ Սևանի էքստրիմը))
15.Վարել հեծանիվ ճամբարային վրանների ու սոճիների արանքում , կամ ափի երկայնքով
16. Խաղալ վոլեյբոլ, ֆուտբոլ կամ ինչ ուզեք
17. Գտնել ի վերջո մի շատ խելացի բանախոսի ու նստել ականջին) , հարցախեղդ անել ու հետո ԼՍԵԼ !!
18.Ապրել ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ գոնե մի քանի օր( կամ ժամ)
19. Մարզել ոչ միայն ձեր մարմինը, այլև օտար լեզուների կիրառությամբ ամրապնդել գիտելիքները))
20. Վերջապես ապրել վրաններում` իրագործելով մանկության երազանքներն ու բացթողումները, սովորել բնության մեջ ապրելու գրագիտությունը, մաքրել, խնամել ու զարգացնել այն տարածքը, որն այդքան հյուրընկալ է:
21. Ճանաչել հայրենիքն ու մարդկանց, սիրել:
22. Դառնալ օրինակ ու օրինակ վերցնել)
23.Շփվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների և հյուրերի հետ, ծանոթանալ նրանց մշակույթի և ստարթափերի հետ` պատմելով ու ներկայացնելով ՄԵՐ ՄԱՍԻՆ: 24….Ու հնարավոր է… գտնել ձեր երկրորդ կեսին)))Ի գործ Հ.Գ. Ավելացրեք ձե՛ր պատճառները #nazenihovhannisyan Telcell – ի Telcell wallet – ը ներբեռնեք, գնեք տոմսերն ու քանի դեռ կա ժամանակ ՎԱՅԵԼԵՔ Sevan Startup Summit 2019