Էս էլ որերորդ անգամ…Արմենակ Ուրֆանյանի մայրը զայրացած է (տեսանյութ)

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը  Panorama.am-ի հետ զրույցում ասաց, պատահածի մասին իմացել է այսօր առավոտյան։ Սրտացավ քաղաքացիներն իրեն լուսանկարներ են ուղարկել։ Ասում է՝ տեղը չի գտնում։ Մոտիկից տեսնողները նշել են, որ մուգ կետերը հալված մոմի հետքեր են։

«Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես՝ անում են, էլ գողություն, էլ խուժանություն։ Ինչի՞ համար։ Անցած տարի ապրիլի 2-ին Ադամ Սահակյանի բարեկամի մեքենան թալանեցին, էս տարի՝ մեր բարեկամինը։  Չգիտեմ, ինչ ենք անելու։ Ես առաջարկեցի տեսախցիկներ դնել տարածքում։ Խնդրեցի Յիրիկյանին անվճար ինտերնետ տրամադրել, ասեց՝ խնդիր չկա։ Ինչ ասես անում են, ծաղիկները ջրելու համար ռետինե խողովակներ էինք բերել թողել, գողացել տարել են»,-բարկացած նշում է Համեստ Ուրֆանյանը։

Ավելին՝ այստեղ

Share: