Շոգը ոչ միայն չի նահանջի, այլ նոր թափ կհավաքի

Հուլիսի  29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին կլինի քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Շոգը առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջի, այլ նոր թափ կհավաքի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով, տեղումներ էլ չեն լինի:

ԱԻՆ-ից զգուշացնում են, որ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևանում այսօր ցերեկը կլինի 33-35, գիշերը՝ 20-22 աստիճան տաքություն:

Փոխարենը զով և անձրևային եղանակ կլինի Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում:

Share: