Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վերահաստատում է, որ հուլիսի 29-ի Հուրգադա-Երեւան OTF 3701 չվերթը տեղի է ունենալու Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ Միաժամանակ դեսպանատունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի եւ 5-ի ORANGE2FLY (A&R տուրօպերատոր) ընկերության տոմսեր ունեցող ուղեւորների համար կազմակերպվելու է եւս մեկ հատուկ չվերթ օգոստոսի 1-ին։

Չվերթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ։

«Զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորված հանգիստը եւ պարբերաբար հետեւել մեր ֆեյսբուքյան էջին։ ՀՀ դեսպանության թեժ գիծ. +201207050580 +201225330432 էլ. փոստ. [email protected]»,-նշում են դեսպանությունից։


Share: