Բանակցություններ են տարվում Եգիպտոսում մնացած հայերի վերադարձը արդեն իսկ այսօր կազմակերպելու հարցով

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը, հնարավորության դեպքում, արդեն իսկ այսօր կազմակերպելու հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: