
Իշխանությունները հասկանալով, որ չեն կարողանա կանխել հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գնի բարձրացումը, մտածում են, հակազդման ինչ միջոցի դիմեն։ Դրանցից մեկը կարող է լինել աշխատավարձերի և թոշակների բարձրացումը։
Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդհատ պարտադրում են կլորիկ գումարներ վճարել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստության պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առաջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գումարներ էին տալիս, որոշակի հարկային արտոնություն էին ստանում, իսկ այսօր նրանց պարտադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։
«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գումարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,– նեղսրտել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակոբյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաստելով Աննա Հակոբյանի գովազդին։