Ինչպես պատրաստել ձմերուկով պաղպաղակ տան պայմաններում

Տնային պայմաններում պատրաստված ձմերուկով պաղպաղակը յուրահատուկ համ ունեցող հաճույք է ամառային այս շոգ օրերին:

Այսպիսով՝ 7-8 բաժին պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ է 150 գ ձմերուկի միջուկ (իհարկե, առանց կորիզների), 130-150 գ յուղալի սերուցք, 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:

Սերուցքը հարկավոր է հարել և խառնել շաքարի փոշին:

Հաջորդիվ ձմերուկի միջուկը բլենդերի օգնությամբ պետք է հարել, ինչից հետո ստացված երկու զանգվածներն անհրաժեշտ է միասին խառնել և միատարր զանգված ստանալ:

Վերջում խառնուրդը պետք է լցնել պաղպաղակների հատուկ կաղապարների մեջ և սառեցնել:

Share: