
Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը, գրեթե ամենօրյա ռեժիմով, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ սադրանքների է դիմում:
Ադրբեջանական մամուլն աընդհատ լուրեր է տարածում ադրբեջանական դիրքերի, բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցների, որոշակի դեպքերում՝ նաև տուժածների մասին:
Դա որոշակի արտոցոլում ունի նաև սահմանային անցուդարձի վրա:
Անկյունաքարային ձևակերպումն է՝ ոչինչ անպատասխան չեն թողնելու:Սա նման է սպառնալիքի, ինչով երբեք մեր հետ խոսել չի ստացվի:
Այս գործելաոճն իհարկե ծանոթ է՝ նաև պատճառահետևանքային կապի առումով:
Դե տեղում պատրաստ են ու միշտ հիշում են ադրբեջանական պայմանավորվածությունների, խոստումների և իրական մտադրությունների մասին, պատրաստ՝ կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք՝ ինչ բնույթի էլ լինի: