Ինչ են խորհուրդ տալիս սննդաբաններն ուտել շոգ եղանակին

Շոգին բժիշկները խորհուրդ են տալիս կաթնաթթվային մթերքներ օգտագործել, որոնք արագ հագեցնում են և միաժամանակ լրացնում են օրգանիզմում կալցիումի և միկրոմասնիկների պակասը։

Շոգ եղանակին չի կարելի բաց թողնել նախաճաշն ու ճաշը, սակայն պետք է թեթև և օգտակար ուտեստներ ընտրել՝ ցանկալի է բուսական ծագմամբ։ Ճաշից մի քանի ժամ հետո կարելի է հատապտուղներ և մի բաժակ անյուղ յոգուրտ վայելել։
«Կաթնաթթվային մթերքներն ընդհանրապես շատ կարևոր են։ Կեֆիրը, յոգուրտը, մածունը, անյուղ կաթնաշոռը լրացնում են օրգանիզմում կալցիումի և միկրոմասնիկների պահանջմունքը, որոնք մենք կորցնում ենք հեղուկների հետ միասին։ Բացի այդ դրանք նպաստում են մարսողությանը»,– ասում են բժիշկները։

Դրանք կարելի է նաև ընթրիքին օգտագործել։ Շոգ օրերին ընթրիքը նույնպես պետք է շատ թեթև լինի,– խորհուրդ են տալիս բժիշկները։

Ամռանը մենք շատ ենք հեղուկ օգտագործում, ինչը շատ օգտակար է։ Սակայն գիշերը ցանկալի է չչարաշահել թեյերն ու նույնիսկ հասարակ հանքային ջուրը՝ այտուցներից խուսափելու համար։ Ջրի փոխարեն կարելի է այնպիսի մրգեր և բանջարեղեն օգտագործել ընթրիքի ժամանակ, որոնց մեջ ջրի քանակությունը շատ մեծ է, օրինակ՝ վարունգ, լոլիկ, ելակ, թուրինջ կամ նարինջ։

Share: