Իսակովի պողոտայի մոտ բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ (տեսանյութ)

Իսակովի եւ Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտ բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին` ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Share: