19-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 2000 թվականին ծնված Համիկ Վարդանյանի դին: 

Share: