
Շուրջ հինգ հազար մարդ բռնցքամարտի մարզումների է մասնակցել, որոնք այսօր անցկացվել են Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ մասնակիցների թիվը միջոցառումը դարձնում է ամենազանգվածայինը ողջ պատմության ընթացքում: Ենթադրվում է, որ ձեռքբերումը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում:
Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել է Կարմիր հրապարակում երկու տարի առաջ: 2017-ի հունիսի 22-ին բռնցքամարտի մարզումներին 3 հազար մարդ էր մասնակցել:
Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ներկա է գտնվել Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթացող բռնցքամարտի զանգվածային մարզումներին, որոնք անցկացվում են Բռնցքամարտի միջազգային օրվա առթիվ:
Հայ բնռցքամարտիկը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Կարմիր հրապարակից: