Պուտինը կդառնա ռեժիսոր Օլիվեր Սթոունի դստեր կնքահայրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դառնալ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի դստեր կնքահայրը:

Կինոռեժիսորին տված հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որի հետ նա լավ ծանոթ է, խնդրել է իրեն մասնակցել դստեր մկրտության արարողությանը. հաղորդում է Ria.ru-ն:

«Մեր ուղղափառ ավանդույթի համաձայն հրաժարվել չի կարելի»,- բացատրել է Պուտինը: Նա նշել է, որ կնքահայր լինելը մեծ պատիվ է:

Share: