Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Սիսիանում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,– գրել է պատգամավորը։ 

Սրբուհի Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ պայթյունը տեղի է ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկի դիմաց գտնվող գոմում․դուռն է պայթել:

«Ըստ շատ նախնական տվյալների՝ գոմի դռանը պայթուցիկ է կախված եղել»,- ասաց նա:

Share: