Ինչպես մնալ գեղեցիկ` անկախ շոգ եղանակից

ԽՆԴԻՐ 1․ ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ՑԱՆ

Շոգ եղանակի, բարձր մակարդակով քրտնարտադրության, օդի աղտոտվածության և դիմահարդարման օգտագործման հետևանքով ցանի առաջացումից խուսափելու ամենավստահելի միջոցը մաշկի ճիշտ մաքրումն է։ Մաշկը մաքրելու գործիքը կօգնի հեռացնել անգամ ամենախորը աղտոտվածությունը և կազատի ծակոտիները, իսկ տոնիկըկօգնի հեռացնել դիմահարդարման մնացորդները։ Եթե մաշկդ հակված է ցանի առաջացման հենց ամառային ամիսներին, քեզ դուր կգա կավի հիմքով հանքային դիմակը, որը հեռացնում է բորբոքվածությունը և մաքրում մաշկն ու ծակոտիները։ Իսկ ներծծող անձեռոցիկները կօգնեն հեռացնել անցանկալի փայլը ողջ օրվա ընթացքում։

ԽՆԴԻՐ 2․ ԲԱՐՁՐ ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱԶԵՐՍ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
Եթե գտնվում ես օդորակիչով օդափոխվող տարածքում, ապա դուրս գալիս տաք և խոնավ միջավայր, քո մազերին, ամենայն հավանականությամբ, դա դուր չի գա, իսկ մյուս կողմից էլ քեզ դուր չի գա դրա հետևանքով առաջաց ած արդյունքը։ Տհաճություններից խուսափելու համար օգտագործիր չլվացվող հարթեցնող միջոց կամ մազերի ողջ երկարությամբ տարածիր շիճուկ։ Առավելապես խոնավ եղանակներին լավ է քեզ մոտ ունենալ չոր շամպուն՝ ավելորդ խոնավությունը հեռացնելու համար։

ԽՆԴԻՐ 3. ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՔՈ ՇՊԱՐԸ ԾՈՐՈՒՄ Է ԿԱՄ ԼՂՈԶՎՈՒՄ
Քսուքները, մեղրամոմը և յուղային հիմքով կոսմետիկան շոգ եղանակին ունեն դավաճանաբար ծորալու և լղոզվելու հատկություն։ Այդ պատճառով ամռանը խորհուրդ ենք տալիս հրաժարվել ծանր քսուքներից և հանքային միջոցներից՝ հօգուտ հեղուկ-բանաձևերի, օրինակ՝ երանգային հիմքի փոխարեն ВВ կամ СС քսուքներ։ Եվ քանի որ խոնավ եղանակին քսուք-դիմափոշին և ստվերաներկերն իրենց վատ են դրսևորվում, դրանք արժե փոխարինել թեթև դիմափոշիներով։ Այն տարածիր դիմահարդարման հիմքից հետո, որը կօգնի դիմափոշին պահպանել առավել երկար ժամանակով։ Իսկ սևաներկի ծորալը կանխարգելելու համար օգտագործիր մեր բազմաֆունկցիոնալ 5-ը 1-ում ջրակայուն սևաներկը։

ԽՆԴԻՐ 4. ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇԿԻՆ
Տաք օրերին մենք կրում ենք ավելի թեթև հագուստ, իսկ դա նշանակում է, որ մեր մաշկը ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը։ Այդ երկարալիքային ՈՒՄA և կարճալիքային ՈՒՄB ճառագայթները միայն ունակ են ոչ միայան խթանել ուռուցքների առաջացումը, այլև նպաստել մաշկի ծերացմանը։ Եվ եթե ձմռանը քեզ անհրաժեշտ է միայն SPF պաշտպանություն, որն առկա է դեմքի ցերեկային քսուքի մեջ, ապա ամռանը անհրաժեշտ է պաշտպանությունն ավելի ուժեղացնել։ Դու կարող ես օգտագործել դեմքի քսուքներ՝ առավել բարձր պաշտպանությամբ, իսկ մարմնի համար ձեռք բերել միջոց, որը արագ է ներծծվում և չի թողնում կպչունության զգացողություն։

ԽՆԴԻՐ 5. ՔՐՏՆԱԲԾԵՐ
Որոշ մարդիկ հակված են ավելի մեծ չափով քրտնարտադրության, սակայն այդ հետքերը տհաճ են բոլորին։ Պարզ լուծում՝ «ռիսկային գոտիներին» տարածիր ցանափոշու փոքր քանակություն, որը կներծծի ավելորդությունները, ինչպես նաև օգտագործիր ոտքերի քսուք-հոտազերծիչ։ Հնարավոր է՝ քեզ անհրաժեշտ է փորձարկել հոտազերծիչը՝ ամառային ամիսներին լավագույն աշխատող միջոցը գտնելու համար, իսկ հագուստի մեջ սահմանափակվիր բամբակե և վուշե գործվածքներով, որոնք կարող են կանխարգելել տհաճ հոտի առաջացումը։

Share: